ԵՐԵՎԱՆԻ «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՔՈԼԵՋ
ԴԻՊԼՈՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ
ՍԵԴԱ ԳԵՂԱՄԻ ՍԵԴՐԱԿՅԱՆ
«Գործավարություն՝ օտար լեզվի խորացված իմացությամբ»
Ղեկավար՝ Գայանե Թերզյան
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
ԳԼՈՒԽ 1. ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆ
1.1. Փաստաթուղթ. մի քիչ պատմություն
1.2. Փաստաթուղթ. սահմանումը, տեսակները, գործառույթները
1.3. Փաստաթղթերի հետ աշխատանք, փաստաթղթաշրջանառություն
ԳԼՈՒԽ 2. ԳՈՐԾՆԱԿԱՆ ԳՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
2.1. Փաստաթղթերի տեսակները, դրանց առանձնահատկությունները
2.1.1. Կազմակերպաիրավական փաստաթղթեր
2.1.2.. Կարգադրական փաստաթղթեր
2.1.3. Տեղեկատվական փաստաթղթեր
2.2. Գործնական գրագրություն. Նամակ
2.3. Գործարար նամակների նմուշներ
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Ցանկացած կազմակերպության գործունեություն, լինի դա պետական, թե ոչ պետական, առևտրային կամ ոչ առևտրային, մեծ կամ փոքր, հնարավոր չէ արդյունավետ կազմակերպել առանց փաստաթղթավորման: Տարբեր կարևորության և ծավալի փաստաթղթերի կազմումը, ըստ նշանակության դրանց օգտագործումն ու տարբեր ժամկետներով պահպանումը բարձրացնում են կառավարչական աշխատանքի որակը, ապահովում է կազմակերպությունների արդյունավետ գործունեության իրավական և տեղեկատվական նախադրյալների ստեղծումը:
Փաստաթուղթը տեղեկատվության ամենակարևոր կրողն է, նրա պահպանման միջոցն ու եղանակը: Կառավարման գործունեության մեջ փաստաթուղթը աշխատանքի -առարկան է և նրա արդյունքը: Գրագետ և ճիշտ կազմված փաստաթուղթը բարձր է գնահատվում ինչպես կառավարչական պրակտիկայում, այնպես էլ գործարար աշխարհում:
Ահա թե ինչու ենք կարծում, որ մեր դիպլոմային աշխատանքի թեման՝ «Փաստա-թղթաշրջանառություն և գործնական նամակագրություն», կարևոր է ու արդիական։
Որևէ կազմակերպության աշխատանքի արդյունավետ կազմակերպումը մեծապես պայմանավորված է ճիշտ և գրագետ փաստաթղթաշրջանառությամբ։ Գործավարութ-յունը կամ փաստաթղթավարությունը ոչ միայն փաստաթուղթ ստեղծելը, ուղարկելը կամ ստանալն է, այլ նաև կազմակերպության անխափան գործունեության համար անհրաժեշտ՝ հրաման-կատարում-վերահսկում շղթայի արդյունավետության ապահովումը։
Դիպլոմային աշխատանքի նպատակն է բացահայտել փաստաթղթերի, փաստա-թղթաշրջանառություն և փաստաթղթավարության և գործնական նամակագրության առանձնահատկությունները։
Այս նպատակի համար իրագործել ենք հետևյալ խնդիրները. ուսումնասիրել ենք փաստաթղթերի պատմությունը, փաստաթղթի տեսակներն ու գործառույթները,
փաստաթղթերի հետ տարվող աշխատանքի առանձնահատկությունները, փաստաթղթաշրջանառության կազմակերպման սկզբունքները։ Մասնավորապես պարզել ենք գործնական նամակագրության առանձնահատկությունները և ստեղծել գործնական նամականի՝ գործնական նամակների տարբեր տեսակների եռալեզու նմուշներով։
Դիպլոմային աշխատանքի կառուցվածքը.
Աշխատանքն ունի
· Ներածություն
· Երկու գլուխ.
o Փաստաթուղթ և փաստաթղթաշրջանառություն
o Գործնական գրագրություն
· Եզրակացություն
· Հավելված՝ Գործնական նամականի՝ երեք լեզվով. հայերեն, անգլերեն և ռուսերեն։
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Դիպլոմային նախագծի վրա աշխատանքի, տեսական գրականության ուսումնասիրության և վերլուծության, գործնական աշխատանքի կատարման արդյունքում եկանք մի շարք եզրահանգումների.
· Փաստաթուղթը տեղեկատվության ամենակարևոր կրողն է, նրա պահպանման միջոցն ու եղանակը: Կառավարման գործունեության մեջ փաստաթուղթը աշխատանքի առարկան է և նրա արդյունքը: Գրագետ և ճիշտ կազմված փաստաթուղթը բարձր է գնահատվում ինչպես կառավարչական պրակտիկայում, այնպես էլ գործարար աշխարհում:
· Փաստաթուղթը զարգացման բարդ ու երկարամյա ուղի է անցել, փոխվել են նրա ձևն ու բովանդակությունը, ընդարձակվել են գործունեության շրջանակները կատարելագործվել ստացման եղանակները: Հիմա հնարավոր է գրի առնել նաև աչքի համար անտեսանելի և ականջի համար անընկալելի երևույթներ ու իրադարձություններ, իսկ թղթի փոխարեն հաճախ օգտագործում են նորագույն նյութական կրիչներ:
· Ժամանակի ընթացքում փաստաթղթերը ձեռք են բերել բազմաթիվ գործառույթներ. տեղեկատվական, հաղորդակցման, մշակութային, սոցիալական, կառավարման, իրավական, հաշվառման և այլն:
· Փաստաթղթաշրջանառությունը կազմակերպության ներսում փաստաթղթերի շարժն է։ ճիշտ կազմակերպված փաստաթղթաշրջանառության շնորհիվ կազմակերպության կառավարման ապարատի աշխատանքի կազմակերպումն ավելի արդյունավետ է դառնում:
· Փաստաթղթերի յուրաքանչյուր տեսակ՝ կազմակերպա-իրավական, կարգադրական, թե տեղեկատվական, ունեն իրենց բովանդակային, կառուցվածքային և գործառույթաին առանձնահատկությունները
· Նամակը տեղեկատվության փոխանակման ամետարածված եղանակն է: Կազմակերպության աշխատանքում շատ կարևոր է գործնական նամակագրության ճիշտ կազմակերպումը։
· Գործնական նամակները պետք է լինեն. Համառոտ, ամբողջական, ստույգ և օբյեկտիվ, քաղաքավարի և բարեկիրթ ոճով։ Շարադրանքի տոնը պետք է լինի չեզոք::
· Գործավարի աշխատանքի և մասնագիտական պարտականությունների կարևոր բաղադրիչներից է գործարար գրագրությունը։ Այդ աշխատանքը հեշտացնելու համար հաճախ տարբեր կազմակերպություններ գործնական նամակների նմուշօրինակներ են ներկայացնում, որը մեծ օգնություն կարող է լինել հատկապես օտար լեզուներով նամակագրության համար